Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

05.05.2026թ

Բաց կառավարման գործընկերություն. փորձի փոխանակում և կարողությունների զարգացում Վանաձորում 🤝

 
Ապրիլի 27-ին «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձորում իրականացրեց տեղական բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ/OGP) զարգացմանը նվիրված դասընթաց և փորձի փոխանակում։ Մեկտեղելով ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից և Մեծամորից՝  ստեղծվեց հարթակ՝ համատեղ սովորելու և լավագույն փորձը կիսելու համար։
 
Օրվա երկրորդ կեսին Վանաձորի համայնքապետարանում կայացավ փորձի փոխանակման հանդիպում։ Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց Վանաձորի ԲԿԳ առաջին գործողությունների պլանով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, հաջողությունները, հաղթահարված խոչընդոտները և քաղված դասերը։ Ներկայացվեց նաև նոր գործողությունների պլանի մշակման գործընթացը։
📍 Միջոցառումն իրականացվել է «Unlocking Progress. Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։