Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
07.05.2026թ
ԹԻՎ 23 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 7-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 28-ի թիվ 859 որոշումը' թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների ընտրական տեղամասերի ցանկը հաստատելու և հերթական համարները սահմանելու մասին» N 7-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները"
ա). թիվ 23/32 ընտրական տեղամասի վերաբերյալ տվյալներ պարունակող տողում «Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տուն» բառերը փոխարինել «Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» բառերով:
բ). թիվ 23/48 ընտրական տեղամասի վերաբերյալ տվյալներ պարունակող տողում «Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ճաշարանի մասնաշենք» բառերը փոխարինել «Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» բառերով: