Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
15.05.2026թ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ 15 մայիսի 2026 թվականի N 980 ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահի իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 21-րդ և 22-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ․
1. «ժողովրդավարական համախմբում» կուսակցության կողմից 2026 թվականի մայիսի 17-ին, ժամը 13։30-ից մինչև ժամը 16։00-ն Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտա 34 հասցեում գտնվող «Արցախ պուրակ» բացօթյա հատվածում հանրային հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայքէջում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: