Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
18.05.2026թ
«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Վանաձոր քաղաքում նախատեսվում է իրականացնել լուսային դրոն շոու
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Վանաձոր քաղաքում նախատեսվում է իրականացնել լուսային դրոն շոու։
Այդ նպատակով 2026 թվականի մայիսի 18-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ, յուրաքանչյուր օր ժամը 16:00-ից մինչև 02:00-ն, Վանաձորի թիվ 3-րդ դպրոցի հարակից տարածքից իրականացվելու են փորձնական թռիչքներ։
Լուսային դրոն շոուն նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ն, նույն տարածքում։
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն և հետևել կազմակերպիչների ու պատասխանատու ծառայությունների ցուցումներին։