Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 մայիսի 2026 թվականի N 1013 ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազորված անձի իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 21-րդ և 22-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ․

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի  կողմից 2026 թվականի մայիսի 26-ին, ժամը 18։00-ից մինչև ժամը 21։00-ն Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտա 34 հասցեում գտնվող «Արցախ պուրակ» բացօթյա հատվածում հանրային հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:

2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայքէջում: 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: