Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստան»կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի  իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 21-րդ և 22-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ․

1. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից 2026 թվականի մայիսի 29-ին, ժամը 18։00-ից մինչև ժամը 12։00-ն Վանաձոր համայնքի Մհեր Մկրտչյան փող․ 4 հասցեում գտնվող «Արցախ պուրակ»-ի հարակից տարածքում հանրային հավաքի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:

2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայքէջում: 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: