Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազորված անձի իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 14-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներով` որոշում եմ․

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի  կողմից 2026 թվականի մայիսի 26-ին, ժամը 18։00-ից մինչև ժամը 20։00-ն Վանաձոր համայնքի Հայքի հրապարակում երթի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:

2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայքէջում: 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից:

4․ Հրավառությունը՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։