Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
26.05.2026թ
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի խորհրդի նախագահի իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 14-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներով` որոշում եմ․
1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2026 թվականի մայիսի 31-ին, ժամը 18։00-ից մինչև ժամը 19։00-ն Վանաձոր համայնքի Զոր․ Անդրանիկ, Թումանյան և Տիգրան Մեծ փողոցներում երթի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայքէջում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: