Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
28.05.2026թ
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։
Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է՝ ազգային վերածննդի, պետականության վերականգնման և անկախ ապրելու կամքի խորհրդանիշը։ Այս օրը մեզ հիշեցնում է մեր նախնիների անձնուրաց պայքարը, միասնականությունն ու հավատը սեփական պետություն ունենալու գաղափարի նկատմամբ։
Թող Հանրապետության օրը նոր ուժ և վստահություն պարգևի մեզ՝ շարունակելու կառուցել հզոր, խաղաղ և բարեկեցիկ հայրենիք։
Մաղթում եմ մեր ժողովրդին համերաշխություն, առաջընթաց և անսպառ հավատ Հայաստանի ապագայի հանդեպ։
Փա՛ռք մեր հերոսներին։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհավո՛ր Հանրապետության օրը։