Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի իրազեկումը, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 21-րդ և 22-րդ հոդվածներով, 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` որոշում եմ.

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից 2026 թվականի հունիսի 05-ին ժամը 17:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան պալատից և Տիգրան Մեծի պողոտայով դեպի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, այնուհետև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հանրային շտապ երթի անցկացման վերաբերյալ իրազեկումն ընդունել ի գիտություն:

2. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի որոշման մասին անհապաղ տեղեկացնել կազմակերպիչներին և ոստիկանությանը, ինչպես նաև համապատասխան որոշումը փակցնել համայնքապետարանի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի և տեսանելի տեղում: Որոշումը տեղադրել նաև vanadzor.am համացանցային կայք էջում: 

3. Որոշումն ուժի մեջ է մտնում համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: