Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
10.06.2026թ
❗️❗️❗️Ուշադրություն. «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթ երեխաների համար
2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Ապագայի էներգիայի գյուտարարներ» կարգախոսով մոդելային մրցույթ 6-12 տարեկան երեխաների համար:
Մրցույթի նպատակն է վաղ տարիքից երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն մաքուր էներգիայի և վերականգնվող տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այս գործունեության միջոցով երեխաներին խրախուսվում է ներկայացնել նորարարական գաղափարներ, որոնք կարող են օգնել մաքուր էներգիա արտադրել իրենց տների, դպրոցների կամ համայնքների համար:
Մրցույթի շրջանակներում մասնակիցները կարող են պատրաստել վերականգնվող էներգիայով աշխատող կառույցների պարզ մոդելներ՝ օգտագործելով վերամշակված կամ վերաօգտագործելի նյութեր:
Օրինակներ կարող են լինել արևային էներգիայով աշխատող խաղահրապարակ, արևի կամ քամու էներգիայով աշխատող փողոցային լուսավորություն կամ այլ երևակայական տեխնոլոգիաներ, որոնք արտադրում են մաքուր էներգիա և նպաստում են ավելի կայուն ապագայի:
Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն մոդելի համապատասխանությունը մրցույթի խորագրին և Կայուն էներգիայի շաբաթվա կարգախոսին, ինչպես նաև մոդելի միջոցով ներկայացված էներգիայի սպառումը կրճատելու, վերականգնվող ռեսուրսները օգտագործելու և կանաչ զարգացումը խթանելու գործնական լուծումները:
Մրցույթին մասնակցելու համար երեխաների կողմից պատրաստված մոդելների լուսանկարները (jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ․ հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
Եթե մոդելը պատրաստվել է երեխաների (դպրոցականների) խմբային աշխատանքի արդյունքում, ապա պետք է ներկայացնել դպրոցներում այդ աշխատանքը կազմակերպած անձի (օրինակ՝ ուսուցչի) տվյալները:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր մոդելների լուսանկարները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:
Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Լավագույն աշխատանքների հեղինակներին, իսկ խմբային աշխատանքի դեպքում՝ կազմակերպիչներին, կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որի ամսաթիվը մասնակիցներին կհայտարարվի նախապես:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։