Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
10.06.2026թ
❗️❗️❗️Ուշադրություն. «Կանաչ էներգիա և կայուն զարգացում» խորագրով որմնանկարների մրցույթ՝ երիտասարդների համար
2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Կանաչ էներգիա և կայուն զարգացում» խորագրով որմնանկարների մրցույթ՝ երիտասարդների համար:
Մրցույթի միջոցով մասնակիցներին կառաջարկվի ստեղծել որմնանկար, որը կներկայացնի համայնքի հանձնառությունը կանաչ էներգիային և կայուն զարգացմանը։ Հետևաբար, մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն մրցույթի կարգախոսին, վերոհիշյալ հանձնառությանը, ինչպես նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք:
- Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
- Մրցույթին մասնակցելու համար որմնանկարների նախագծի սքանավորված տարբերակը կամ բարձրորակ լուսանկարը (.jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, որմնանկարների անվանումն և/կամ կարգախոսը, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):
- Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ: Նման աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ վերը նշված աշխատանքներին:
- Ցանկալի է, որպեսզի մրցույթին մասնակցող աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, արվեստի և նկարչական դպրոցների, հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների և/կամ պաստառների դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի վիճակագրությունը: Որմնանկարների սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
- Ներկայացնելով որմնանկարները՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանն, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործում, այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութերի, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի սեփական ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր որմնանկարները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն որմնանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):
Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույնը ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որի ամսաթիվը մասնակիցներին կհայտարարվի նախապես:
Բացի այդ, համագործակցելով լավագույն աշխատանքների հեղինակների, տեղական արհեստավարժ նկարիչների, ՏԻՄ-ի և հնարավոր այլ շահառուների հետ, ծրագիրը կաջակցի որմնանկարի պատկերմանը համայնքապետարանի հետ նախապես համաձայնեցված հանրային տարածքում, օրինակ՝ դպրոցի պատին կամ համայնքային կենտրոնի տարածքում՝ ապահովելով, որ աշխատանքը տեսանելի լինի ավելի լայն հանրությանը։
Տեղացի նկարիչը կամ համակարգողը կուղղորդի և կօգնի ընտրված որմնանկարի նախագիծը (դիզայնը) վերածել բարձրորակ հանրային արվեստի գործի, իսկ ծրագիրը կհատկացնի որոշակի գումար՝ պատի կամ այլ մակերեսի վրա որմնանկարը պատկերելու համար անհրաժեշտ նյութերը և գործիքները ձեռք բերելու համար:
Ակնկալվում է, որ իր գեղարվեստական արժեքից բացի որմնանկարը կծառայի՝ որպես համայնքի՝ մաքուր և անվտանգ էներգիայի նկատմամբ նվիրվածության տևական տեսողական խորհրդանիշ։
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]