Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

10.06.2026թ

❗️❗️❗️Ուշադրություն. «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ

2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքապետարանների աշխատողների, դպրոցների տնօրենների կամ ուսուցիչների, ինչպես նաև տեղական ՀԿ-ների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների ՏԻՄ-երի, դպրոցների և տեղական ՀԿ-ների այն ներկայացուցիչները, որոնք ներգրավված են եղել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ներքո համայնքներում միջոցառումների և մրցույթների կազմակերպման գործընթացներում:
Լավագույն կազմակերպիչները կորոշվեն Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում համայնքի բնակչության և շահառուների իրազեկման և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար՝ հաշվի առնելով կազմակերպվող միջոցառումների և մրցույթների բազմազանությունը, ինֆորմատիվությունը և նորարարությունը:
Մրցույթի շրջանակում պետք է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.
• Կազմակերպիչների (ՏԻՄ, դպրոց, ՀԿ) տվյալները:
• Կայուն էներգիայի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ու մրցույթներն արտացոլող ֆոտո/տեսանյութերը և համապատասխան տեղեկատվությունը՝միջոցառման անունը և տևողությունը, թիրախային խումբը, մասնակիցների թիվը, հաղթողներին, մրցանակաբաշխությունը և այլն:
• Կայքերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և այլ հարթակներում համայնքում կազմակերպված միջոցառումները և մրցույթները լուսաբանող նյութերի հղումները, որոնք կարող են նաև տարածվել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և գործընկերների կայքէջերում և սոցիալական ցանցերում:
• Վերոհիշյալ նյութերը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը:
Ներկայացված նյութերի գնահատումը կիրականացվի Ծրագրի կողմից՝ մինչև հուլիսի 10-ը:
Լավագույն կազմակերպիչներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում (միջոցառման վայրի և ժամի մասին մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն) կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]