Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ

22.05.2026թ

Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» գեղեցիկ տոնի առթիվ։
Այս օրը խորհրդանշում է մի կարևոր ավարտ և միաժամանակ՝ նոր կյանքի սկիզբ։ Դպրոցական տարիները ձեզ համար դարձան գիտելիքների, ընկերության, փորձառությունների և արժեքների ձևավորման կարևոր ճանապարհ, որի հիմքի վրա կառուցելու եք ձեր ապագան։
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին, սակայն ձեզ հետ տանում եք ձեր ուսուցիչների նվիրումը, ծնողների աջակցությունը և դպրոցական հիշողությունների ամենաթանկ էջերը։
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր գիտելիքներով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ իր ներդրումն է ունենալու մեր համայնքի և հայրենիքի զարգացման գործում։
Երախտագիտությունս եմ հայտնում ուսուցիչներին՝ տարիների նվիրված աշխատանքի և սերունդներ կրթելու պատասխանատու առաքելության համար։ Շնորհակալություն ծնողներին՝ մշտական հոգատարության և աջակցության համար։
Թող այս օրը լինի նոր հաղթանակների, մեծ երազանքների և հաջողությունների մեկնարկ։
Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
П