Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
Հայտարարություններ
25 November 2025
Հանրային լսումների և քննարկումների հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման հավելվածի համաձայն(առաջին փուլ) նախատեսվող գործողության վերաբերյալ Վանաձոր խոշորացված համայնքի Գուգարք բնակավայրի վարչական շենքում 2025 թվականի դեկտեմբերի 26-ին,ժամը 12։00-ին տեղի կումենա «Մարդ Քար» ՍՊԸ-կողմից Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ Լոռու մարզի Մեծ սարի գրանոդիորիտների հանքավայրի առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հանրային բաց լսումներ և քննարկումներ։
25 November 2025
Հանրային լսումների և քննարկումների հրավեր
Վանաձոր խոշորացված համայնքի Գուգարք բնակավայրի վարչական շենքում 2025 թվականի դեկտեմբերի 26-ին,ժամը 14։00-ին տեղի կումենա «Ֆարտունա Սթոուն» ՍՊԸ-կողմից Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ Լոռու մարզի Մեծ սարի գրանոդիորիտների հանքավայրի առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հանրային բաց լսումներ և քննարկումներ։
14 November 2025
Հանրային լսումների և քննարկումների հրավեր
Համաձայն Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա․Փելեշյանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 2456 որոշման, 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 14։30-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա Վանաձոր համայնքի ավագանու ներքոնշյալ որոշման նախագծերի վերաբերյալ հանրային լսում․
14 November 2025
Պլանային ջրանջատում Լոռու մարզում նոյեմբերի 17/18-ին
Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Անդրանիկի, Կ. Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Լուսավորիչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսայինի, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Օրու, Հալաբյան, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագեր 8, 9 փողոցների իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-8 տնակների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փող. կենտ համարի տների ու նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյաց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների, 2 շենքի, Իսակովի փող. 1-30 տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան 1-19 տների, Ստեփանյան 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2- 24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1, 3, 5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1-14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան 64, 66/1, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի:
11 November 2025
Տերմինալներով կատարվող վճարումներ
Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանում և բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում տեղադրված են վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարող եք կատարել տարբեր վճարումներ՝ արագ, հարմարավետ և ապահով ձևով։ Տերմինալների միջոցով հնարավոր է կատարել՝ համայնքային և պետական տուրքերի, հարկերի,
10 November 2025
«Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ
«Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դաստիարակի թափուր պաշտոնի համար (1,12 դրույքաչափ
23 October 2025
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Այն կկայանա 2025 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին Գուգարք բնակավայրի վարչական շենքում։
16 October 2025
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Վանաձոր խոշորացված համայնքի Գուգարք բնակավայրի վարչական շենքում 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 11։00-ին (Լոռու մարզ, Գուգարք բնակավայր, 6րդ փողոց 47 շենք) տեղի կունենա, մոտ 9․3 հա մակերեսով տեղամասում «Քար-Սար» ՍՊԸ-ի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացվելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ
09 October 2025
ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թատերական փողոց 3 ա հասցեում նախատեսվող Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
25 September 2025
Հանրային լսում
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «ԼՈՌԵ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրում Թումանյան փողոց 14 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: