Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ
Հայտարարություններ
03 April 2026
«Բուժական գործ» մասնագիտությամբ նպատակային ուսուցման տեղերի վերաբերյալ (2026–2027 ուսումնական տարի)
ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 19-ի թիվ 309-Ն որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 47 նպատակային ուսուցման տեղեր` մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է հնգական, իսկ Կոտայքի մարզին՝ երկու տեղ:
01 April 2026
Դարձիր արյան դոնոր՝ փրկիր կյանքեր
ՀՀ ԱՆ <<Յոլյան>> արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը հրավիրում է բոլոր կամավորներին մասնակցելու արյան անվարձահատույց դոնորության նախաձեռնությանը։ Քո նվիրած միավոր արյունը կարող է կյանք փրկել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակների համար։ Այն նաև կենսական նշանակություն ունի բարդ վիրահատությունների, ծննդաբերությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ։ ❤️ Դոնոր դառնալով՝ դու դառնում ես հույսի աղբյուր բազմաթիվ մարդկանց համար։ Մի՛ ուշացիր — հանձնիր արյուն։ 🤝 Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն կարող է միանալ կյանքեր փրկող այս կարևոր նախաձեռնությանը։ <<Յոլյան>> արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները պատրաստ են կազմակերպել այցելություններ և ներկայացնել արյունատվության նշանակությունն ու դրական ազդեցությունը, դրա ցուցումներն ու հակացուցումները, ինչպես նաև պատասխանել դոնորությանը վերաբերող բոլոր հարցերին։
27 March 2026
Վանաձորը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վանաձորը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
27 March 2026
Ուշադրություն
Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։ Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։
27 March 2026
«ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման) ծրագիր
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից մեկնարկել է «ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման) ծրագրի ենթադրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է աջակցել միավորված համայնքներում սոցիալական տնտեսության կայացմանը և զարգացմանը՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը և համայնքային նախաձեռնությունները։ Ծրագրի մանրամասները՝ https://bit.ly/3PdEt9t հետևյալ հղմամբ Ծրագրի հետ կապված հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Լիանա Նիկոլյանի հետ (հեռ․՝ +37493957201 էլ․ փոստ՝ [email protected]):
20 March 2026
Հանրային բաց լսումների և քննարկումների հրավեր
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 2343-Ն որոշման հավելվածի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, 2026 թվականի ապրիլի 15-ին, ժամը 14։30-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքում (ՀՀ Լոռու մարզ, ք Վանաձոր,Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «Օկտոպուս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից Վանաձոր համայնքի Վարդանանց 16 հասցեում ավտոհավաքակայանի վերակառուցում գրասենյակային տարածքների նախագծի վերաբերյալ հանրային լսում։
06 March 2026
Ավագանու արտահերթ նիստի հրավեր
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի պահանջներով` Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2026 հրավիրել է Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ մարտի 09-ին,ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի նիստերի դահլիճում,