Գլխավոր
/
ՏԻՄ
/
Սպորտ
Սպորտ
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում ֆուտբոլի մարզադպրոցը կազմավորվել է 1962 թվականին Մարզադպրոցում գործում է ֆուտբոլ մարզաձև, խմբերի քանակը`19: Մարզադպրոցի հավաքական թիմերը մասնակցում են ՀՀ ազգային մանկապատանեկան առաջնությանը:
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան նորակառույց մարզադպրոցը գործում է 2009թ.: Մարզադպրոցում գործում է շախմատ մարզաձևը, խմբերի քանակը` 22: Այս տարիների ընթացքում մարզադպրոցը պատրաստել է մեկ միջազգային գրոսմաստեր, մեկ միջազգային վարպետ, ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթողներ և մրցանակակիրներ:
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» /կրճատ «ՕՀՄՄՄԴ» / ՀՈԱԿ-ը մեր քաղաքի հնագույն պատմություն ունեցող մարզադպրոցներից մեկն է: ՕՀՄՄՄԴ-ն ստեղծվել է 1936թ. և սկզբում կոչվել է «Մանկապատանեկան մարզադպրոցե» այնուհետև 1947թ. վերանվանվել է «Երիտասարդական մարզադպրոց», 1953-ից 2002թ մարզադպրոցը կոչվել է «Սպորտային բարձր վարպետության մարզադպրոց» (տնօրեն' Սերյոժա Պետրոսյան), իսկ 1993թ.-ից կրում է «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» անվանումը, իսկ 2007թ. արդեն դարձել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (««ՕՀՄՄՄԴ» ՀՈԱԿ):
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԵՆԱՊԱՅՔԱՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարզադպրոցը բացվել է 1981թ -ին: Մարզադպրոցում գործում են բռնցքամարտի, ձյուդոյի, սուսերամարտի խմբեր: 01.09.2000թ.-ից «Վանաձորի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն է Արարատ Բարսեղյանը: Մարզադպրոցի մարզիկները մասնակցում են ՀՀ բոլոր տարիքային խմբերի առաջնությունների, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: Իր գործունեության ընթացքում մարզադպրոցը պատրաստել է ՀՀ առաջնությունների, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարզաձևերը Վանաձորում սկսել են գործել 1970-ական թվականներից։ Մարզադպրոցը վերակառուցվել և վերաբացվել է 2014թվականին։ Մարզադպրոցում գործում է 2 խումբ` լեռնադահուկ և դահուկավազք; Հասցե Զ.Անդրանիկի 8բ , հեռ.0322-4-84-64, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար- Արթուր Ռազմիկի Երիցյան , Էլ.հասցե[email protected], facebook_Վանաձորի Ձմեռային Մարզաձևերի Մարզադպրոց
11 July 2025
ՎԱՆԱՁՈՐԻ <<Ա. ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ <<ԿԵՆՏՐՈՆ>> ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ
Մարզադպրոցը կառուցվել է 1967 թ.-ին: Ներկայումս գործում է 7 մարզաձևեր (Սպ.մարմնամարզություն, ակրոբատիկա, հանդբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, թենիս) , 29 խումբ, 300 պատանի մարզիկ-մարզուհիներ: Մարզադպրոցի հավաքական թիմերը ըստ մարզաձևերի մասնակցում են մարզային, հանրապետական առաջնությունների և միջազգային մրցաշարերի: Համաձայն մարզադպրոցի մարզական միջոցառումների օրացուցային պլանի մարզադպրոցում անց են կացվում ներխմբային, կարգավորակավորման մրցումներ: Մարզադպրոցի լավագույն սաները համալրում են ՀՀ հավաքական թիմերը:
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցը հիմնադրվել է 1992թ.-ի հունվար ամսին, որպես Կիրովականի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց։ Մարզադպրոցը 2007թ.-ին վերանվանվել է «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ:
11 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ԼՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2005թ. Հայաստանի կառավարության լիազորմամբ, Հունաստանի կառավարության EETAA-ի և Վանաձորի համայնքի համաֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը: Մարզադպրոցում գործող մարզաձևերն են՝ լող և ջրագնդակ: Գործունեության այս տարիների ընթացքում մարզադպրոցը ունեցել է կարգային մարզիկներ, լողի ՀՀ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ: Մարզադպրոցի հավաքական թիմը մասնակցոիմ է ՀՀ լողի բոլոր առաջնություններին և մրցաշարերին, գրավելով մրցանակային տեղեր : Այժմ մարզադպրոցում գործում են 10 ուսումնամարզական և 6 նախապատրաստական խմբեր:
09 July 2025
«ԳՈՒԳԱՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՆՐԻԿ ՍԱՔԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»
Լոռու մարզ, Վանաձոր համայնք գյուղ Գուգարք 6-րդ փոցոց 43/1 մարզադպրոց Տնօրեն՝ Հ.Սաքանյան https://www.facebook.com/profile.php?id=100091188529897
08 July 2025
«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասցե Զորավար Անդրանիկի 8բ Հեռ. (0322) 2-97-46 Էլ. փոստ [email protected] Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար -Սուրեն Վեքիլյան