Գլխավոր
/
Ծրագրեր
/
ԵՄ «Գործընկերություն ընդդեմ աղտոտման» Anti-Littering Partnership For Green Rural Areas

ԵՄ «Գործընկերություն ընդդեմ աղտոտման» Anti-Littering Partnership For Green Rural Areas

Cover Image

24 June 2022

2022թ-ի հունիսի 21-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում

2022թ-ի հունիսի 21-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում մեկնարկեցին փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների համար՝ աղբի կառավարման 3R սկզբունքները թեմայով դասընթացներ:

Cover Image

15 August 2022

“Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման”

ԵՄ կողմից ֆինանսավորվող BSB 1138 – “Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման” ծրագրի շրջանակներում Դիլիջան և Վանաձոր համայնքներում 2022թ-ի օգոստոսին անցկացվեցին կոմպոստացման վերաբերյալ դասընթացներ

Cover Image

15 August 2022

EU BSB 1138 APRA ծրագրի հաղթողները՝ Վանաձոր -2022

2022թ-ի հունիսի 20-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB–1138 – «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում Լոռու մարզի թիրախային Վանաձոր խոշորացված համայնքում APRA ծրագրի աշխատանքային թիմի անդամները հանդիսավոր պայմաններում ամփոփեցին ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում իրականացված նկարչական մրցոււյթի արդյունքները և հաղթողներին հանձնեցին մրցանակներ:

Cover Image

21 December 2020

«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակում Վանաձորի համայնքապետարանը ստացել է 1 մամլիչ սարք և թղթի թափոնների համար նախատեսված արկղեր:

Նշենք, որ Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում:

Cover Image

22 April 2021

«Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում կազմակերպված թափոնների կառավարման դասընթաց

Ապրիլի 22-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակում կազմակերպված թափոնների կառավարման դասընթաց: Մասնակցում էին Վանաձոր և Դիլիջան համայնքների ուսուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Cover Image

14 June 2022

«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակներում Հայաստանի թիմը հյուրընկալեց ռումինական ENVIROecosmart խորհրդատվական բնապահպանական կազմակերպության փորձագիտական խմբի

Ս․թ․ Մայիսի 26-28-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող BSB-1138 APRA «Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակներում Հայաստանի թիմը հյուրընկալեց ռումինական ENVIROecosmart խորհրդատվական բնապահպանական կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին, փորձագետ Ռոդիոն Ամզուի ղեկավարությամբ։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Հայաստանում իրականացվող ծրագրի ընթացքին, գրանցված արդյունքերին, ինչպես նաև թիրախային Վանաձոր և Դիլիջան քաղաքներում առանձնացված աղբահանության սկզբունքների ներդրման գործընթացին։

Cover Image

22 July 2022

«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի համատեղ իրականացումը Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում (Ծրագիրը մասնակից երկրներում մեկնարկել է 2020թ-ի մայիսի 1-ից)

Ծրագրում ներգրավված են 5 գործընկերներ՝ Վրաստանի Ցխալդուբոյի քաղաքապետարան՝ գլխավոր գործընկեր, ծրագրի գործընկերներ՝ Մոլդովայի Ունգենիի քաղաքապետարան, Հայաստանում՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակ, Ռումինիայում՝ Տեխնոպոլ Գալաթի ասոցիացիան և Վրաստանի Իմերեթիի «Սպեկտրի» գիտնականների միություն: Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում: